Հրազդանի կիրճ կամ շատերին հայտնի «Բիձյու գյոլ»: Ամռանն այստեղ եռուզեռ է, մարդիկ այստեղ գալիս են լավ ժամանակ անցկացնելու: Ընդ որում, այցելուների մեծամասնությունը մեծահասակներ են, որի համար էլ այդ տարածքը ստացել է հենց «Բիձու գյոլ» անվանումը:
Կիրճի այդ հատվածը գրեթե ամեն օր մարդաշատ է լինում. մարդիկ գալիս են ոչ միայն մարզվելու ու լողալու, այլեւ կերուխումի կամ զբաղվում թղթախաղով, իսկ հետո տարածքն աղտոտում եւ այդպես անմխիթար վիճակում թողնում հեռանում:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան