Թքել, զույգ կոշիկները նետել ու հարվածներ են հասցրել. ինչ է կատարվել Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի խորը զննման անգարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Մարինե Ամիրխանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի հուլիսի 1-ին ժամը 00:40-ի սահմաններում ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի խորը զննման անգարում, այնուհետև անգարի դիմացի հատվածում կատարել է խուլիգանություն, այն ՝ շուրջ 10 րոպե բարձրաձայն հայհոյանքներ ու անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչություն Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի պետի տեղեակալի պարտականությունների ժամանակավոր կատարող Սարմեն Հարությունյանի հասցեին՝ ստորացնելով նրան, այնուհետև ձեռքով հարվածել վերջինիս և պատճառել ֆիզիկական ցավ, թքել Սարմեն Հարությունյանի ուղղությամբ, հագից հանել իր զույգ կոշիկներն ու նետել նետել Սարմեն Հարությունյանի ուղղությամբ:

Քնար Մանուկյան




Լրահոս