«Հայկական Ժամանակ»-ը գրում է`
Տուրօպերատորների ասոցիացիայի նախագահության անդամ Անահիտ Ադամյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է, որ բոլոր տուրօպերատորները միանշանակ դեմ են, որպեսզի Գառնու հեթանոսական տաճարի մոտ սրճարան կառուցվի:
Նա նաև ասել է, թե սրճարան կառուցելու` մշակույթի նախարարության որոշումը զարմացրել ու զայրացրել է արտասահմանյան իրենց գործընկերներին, և հնարավոր է, որ նրանք պահանջեն Գառնիի տաճարը հանել տուրփաթեթից: Այսինքն` որքան էլ նախարարությունը փորձում է ներկայացնել, թե սրճարանը կառուցվում է` ի շահ զբոսաշրջության զարգացման, դա բոլորովին էլ այդպես չէ` գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը: