Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին ծառը ընկել ու փակել է ճանապարհը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 24-ին, ժամը 19:58-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին ծառն ընկել է և ամբողջությամբ փակել ավտոճանապարհը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին մոտ 10 մ երկարությամբ ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված։

Փրկարարները ծառը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։




Լրահոս