Մոուրինյուն երկու առաջարկ է մերժել Սաուդյան Արաբիայից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հաստատել է, որ այս ամռանը երկու առաջարկ է ունեցել Սաուդյան Արաբիայից։

«Ամռանը ես առաջարկներ եմ ստացել «Ալ Հիլյալ» ու «Ալ Ահլի» ակումբներից։ Ես մերժել եմ այդ առաջարկները։
Ես ակումբի երկրպագուներին խոստացել եմ, որ չեմ հեռանա, սակայն որոշմանս պատճառը միայն դա չէր»,- պորտուգալացու խոսքերը մեջբերում է Corriere dello Sport-ը։

Հիշեցնենք, որ 60-ամյա Մոուրինյոն 2021 թվականից է գլխավորում «Ռոման», որը նախորդ մրցաշրջանում Իտալիայի Ա սերիայում գրավել էր 6-րդ տեղը, իսկ Եվրոպա լիգայում հասել էր եզրափակիչ ու հետխաղյա 11-մետրանոցներով պարտվել իսպանական «Սևիլիային» (1-1, 11մ՝ 1-4):

Մարզիչի պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը:




Լրահոս