![](https://armlur.am/wp-content/uploads/2023/08/366384422_809761524226972_1783828189500362272_n-e1692345230266.jpg)
ArmLur.am-ի տեղեկություններով, երեխային դաժան բռնության ենթարկած 34-ամյա Աննա Արևշատյանը հայտնաբերվել է Երևանում։ Նշենք սակայն, որ նա Գավառ քաղաքի բնակիչ է, բայց ոստիկանությունը նրան Երևանում է հայտնաբերել։
Գավառի բնակիչները մեզ հետ զրույցում նշել են, թե 4 երեխաների մայրը հարևանների հետ շփում չի ունեցել։ Մեզ հայտնի դարձավ, որ նրա ամուսինն այս պահին կալանավորված է, իսկ կինն էլ այս պահին գտնվում է Ոստիկանության Երևանի բաժնում, նրա նկատմամբ իրականացվում են քննչական գործողություններ։
Հիշեցնենք, որ այսօր համացանցում տարածվեց մի տեսանյութ, որում 34-ամյա կինը դաժան ծեծի է ենթարկում իր երեխային և բռնության ենթարկում նրան։