Հորդանանի մայրաքաղաք Ամմանում շարունակվող Աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Վիգեն Նազարյանը (87 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր։ Հայտնել է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիան։
Մրցամարտում նա 7-0 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Վիատ Ֆյոլկերին։