Սևանա լճի մակարդակն իջել է 1սմ-ով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սեւանա լճի հիդրոլոգիական ռեժիմը օգոստոսի 14-20-ը:

Սեւանա լճի մակարդակը օգոստոսի 14-20-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով եւ կազմել 1900.44 մ (20.08.23 թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 16 սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 16 սմ-ով։

Ոռոգման նպատակով Սեւանա լճից իրականացված ջրառի ծավալը օգոստոսի 14-20-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 16.021 մլն խմ, իսկ ընդհանուր ջրառի ծավալը՝ մայիսի 14-ից օգոստոսի 20-ը ներառյալ՝ 181.317 մլն խմ:

Արփա-Սեւան ջրատարով օգոստոսի 14-20-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Սեւանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.602 մլն խմ, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 20-ը ներառյալ՝ 85.999 մլն խմ:




Լրահոս