Կրկնում ենք մեր կոչը՝ անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը մարդասիրական, առևտրային և ուղևորատար փոխադրումների համար. Պետդեպ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք խորապես անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում մարդասիրական պայմանների վատթարացմամբ, որը հետևանքն է սննդամթերքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների շարունակական արգելափակման»:

Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը:

«ԱՄՆ-ն վերջին մի քանի շաբաթների ընթացքում աշխատել է կողմերի հետ, որպեսզի հումանիտար օգնություն հասնի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, և մենք կրկնում ենք մեր կոչը՝ անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը մարդասիրական, առևտրային և ուղևորափոխադրումների համար»,- ասել է Պատելը։




Լրահոս