Ոչ ՀՀ քաղաքացիներն ինչպես կարող են մասնակցել ՏԻՄ ընտրությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժամը 8:00-ից մեկնարկել են Երևանի ավագանու ընտրությունները:

Մամուլի ասուլիսի ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանն անդրադարձել է ոչ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրության կարգին:

«Ոչ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ևս իրավունք ունեն տեղական ինքակառավարման մարմինների ընտրության ժամանակ քվեարկել, եթե նրանք վերջին 1 տարին հաշվառված են տվյալ համայնքում:

Այն անձինք, ովքեր ՀՀ քաղաքացի չեն, սակայն վերջին մեկ տարին հաշառված են, ունեն քվեարկելու իրավունք, նրանց համար անձը հաստատող փաստաթուղթ է համարվում ՀՀ կողմից տրված կացության քարտը»-նշեց քարտուղարը։

Սմբատյանի խոսքով՝ հաշվառման փաստն անհրաժեշտ է նաև ՀՀ քաղաքացիների համար:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիները տվյալ համայնքում պետք է վերջին վեց ամսում ունենան հաշվառում, որպեսիզ ընդգրկված լինեն ընտրողների ցուցակում ու կարողանան քվեարկել»,-ընդգծեց ԿԸՀ քարտուղարը։




Լրահոս