Ռուսաստանն անպատասխան չի թողնի ոչ մի սպառնալիք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայում մեծ զարմանքով ընդունեցին մարտի 6 –ին Բրյուսելում կայացած Եվրախորհրդի` Ուկրաինային նվիրված նիստի արդյունքները:

Մարտի 6 –ին Եվրախորհրդի նիստի ժամանակ հայտարարվել էր, որ դադարեցվում է Ռուսաստանի հետ ազատ վիզային ռեժիմն ու այլ համագործակցություններ, հաղորդում է ИТАР-ТАСС լրատվականը:

ՌԴ Արտաքին գործերի նախարարությունում նշեցին, որ Եվրախորհրդի այս քայլն ապակառուցողական է, և դա այն դեպքում, երբ բոլորը Ուկրաինայում տիրող իրավիճակը կարգավորելու ուղիներ են փնտրում: «Եվրախորհրդի հետ համագործակցությունների ոլորտում հսկայական աշխատանքներ են տարվել, հարթվել են բազմաթիվ տարաձայնություններ, սակայն եթե Եվրախորհրդում որոշել են, որ այդ պայմանավորվածությունները Ռուսաստանի համար ավելի կարևոր են, քան իրենց, չարաչար սխալվում են»,- ավելացրել են Արտաքին գործերի նախարարությունում:

«Ռուսաստանը չի հանդուրժի պատժամիջոցներով ու սպառնալիքներո խոսելաոճը. եթե դրանք կիրառվեն գործանակում ` պատասխանն իրեն երկար սպասեցնել չի տա»,- շեշտել են ՌԴ-ի ԱԳՆ-ում:

Նյութը պատրաստեց Հայկանուշ Ալոյանը:




Լրահոս