Այծեղջյուր. Ակտիվ և ստեղծագործական օր կլինի, և կանցնի բավականին լարված մթնոլորտում: Այսօր փորձեք ավելի զուսպ լինել, մի գայթակղվեք հրապուրիչ առաջարկություններով, խուսափեք պատահական ծանոթություններից, ռիսկային գործերին մասնակից մի դարձեք: Անսպասելի լուրը կարող է ստիպել Ձեզ փոխել Ձեր պլանները:
Ջրհոս. Օրը բարենպաստ է բացահայտումների, ինքնադրսևորման համար: Ցանկացած նոր սկսվող գործ, նույնիսկ ամենառիսկայինը, արդյունքում բավականին լավ եկամուտներ կբերի:
Հնարավոր է որոշակի եկամուտ կամ ձեռնտու գնում: Անձնական հարաբերությունները կուրախացնեն Ձեզ ազնվությամբ ու ջերմությամբ: Ձեր անձնական շարմն ու հմայքն ավելի ակնհայտ կլինեն: Բացառված չէ, որ հանդիպեք Ձեր վաղեմի ծանոթներին:
Ձուկ. Այսօր ամեն ինչում պահպանեք չափերը: Շատ Ձկների սպասում է բարեկեցություն: Ձեզ անհրաժեշտ է սովորել տարբերել ցանկալին իրականությունից: Մի ձեռնարկեք մի բան, ինչը չեք կարող արագ ու արդյունավետ ավարտել: Ոչ մի դեպքում կապիտալի ներդրում չանեք, մոլորակների ոչ բարենպաստ դասավորվածությունը կարող է վատ հետևանքներ ունենալ Ձեր ներդրումների վրա: Մի փոքր հանգիստը լավ կլինի Ձեզ համար: Ուշադիր հետևեք ձեր առողջությանը, զբաղվեք սպորտով:
Խոյ. Այսօր մեղքերի թողության, զղջման և բարոյական մաքրության օր է: Բացառեք ցանկացած ագրեսիա, անբարյացկամություն, գլխավորը լինելու ցանկություն, թույլ տվեք շրջապատողներին ցուցաբերել իրենց լավագույն հատկանիշները: Չի կարելի կռվել, արտասվել, մերժել խնդրանքները: Անցկացրեք օրը ընտանիքի կամ մտերիմ ընկերների հետ:
Ցուլ. Օրը երկակի բնույթ է կրելու, այդ իսկ պատճառով պլանավորեք օրն ի սկզբանե: Բացառեք ցանկացած ագրեսիա: Չի կարելի կահույք տեղաշարժել, քաղել ծաղիկներ, կտրել ծառեր: Թող Ձեր հոգում լինի խաղաղություն և ներդաշնակություն: Անցկացրեք օրը ընտանիքի, մտերիմ ընկերների կամ բարեկամների հետ: Ուշադրություն դարձրեք Ձեր առողջությանը: Մի տարվեք ալկոհոլային խմիչքներով:
Երկվորյակ. Այսօր տիեզերական էներգիայի վերաձևափոխումների, գաղտնի գիտելիքներ ստանալու և բարոյապես մաքրվելու օր է: Ձեր փոփոխական ներքին աշխարհը կարող է նոր զգացողությունների և ոչ ավանդական միջավայրի կարիք ունենալ: Աստղերը զգուշացնում են խուսափել պատահական ծանոթություններից, անծանոթ կամ օտար մեկի ազդեցությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ ձեր կյանքի վրա:
Խեցգետին. Ձեզանից անկախ պատճառներով կվատթարանա Ձեր ֆինանսական վիճակը: Մոտակա ժամանակներս հույս մի ունեցեք, որ Ձեր ֆինանսական վիճակը կարող է բարելավվել: Խնայողության ռեժիմին անցեք: Ավարտին հասցրեք նախկին գործերն ու ապագայի հնարավորությունները ձեզ համար առանձնացրեք: Այսօր Ձեզ համար կլինի սիրային հիասթափությունների օր:
Առյուծ. Օրը նպաստավոր է շփումների և նոր ծանոթությունների համար: Բարենպաստ են գործերը, որոնք ուշադրության կենտրոնացում են պահանջում և կատարողականության նախանձախնդրություն:Օրվան հատուկ է ներդաշնակությունը, հավասարակշռվածությունն ու արդարությունը: Աստղերը պատրաստ են օգնել Ձեր ազնիվ և մաքուր նպատակների իրագործմանը հասնել:
Կույս. Այսօր փորձեք լինել առավել զուսպ, մի տարվեք պատահական ծանոթություններով, ռիսկային քայլերի մի գնացեք: Պահպանեք ինքնատիրապետումն ու զպսվածությունը: Երեկոն հագեցած կլինի ներդաշնակությամբ ու հոգեկան հանգստությամբ: Զիջողականությունը կամ սեփական թուլություններին ընդառաջ գնալը կարող է տհաճ հետևանքներ ունենալ: Աշխատեք հոգում պահպանել ներքին հանգստությունը:
Կշեռք. Բարենպաստ օր է երկրատև ճամփորդությունների, հետաքրքիր մարդկանց հետ հանդիպումների համար: Նոր տպավորությունները կօգնեն Ձեզ ազատվել հոգնածությունից, արդեն ձանձրացնող միօրինակությունից ու կվերադարձնեն Ձեզ թարմությունն ու լավատեսությունը: Անձնական կյանքում կարող եք կանգնել դժվար ընտրության առաջ:
Կարիճ. Երկակի օր է: Օրվա առաջին մասում հնարավոր է խառնաշփոթ և մանր հոգսեր, որոնք ժամանակին պիտի կարգավորեք: Մի կատարեք ֆինանսական ներդրումներ կամ մեծ գնումներ, դրանք կարող են ձախողվել: Երեկոն նվիրեք հանգստին: Ուշադիր եղեք, որպեսզի չվիրավորեք ձեզ սիրելի մարդուն արտաքին սառնությամբ:
Աղեղնավոր. Կրիտիկական օր է սպասվում: Հնարավոր է, որ միջանձնային խնդիրները Ձեզ ուղեկից լինեն ողջ օրվա ընթացքում: Փոխանակ հանգստանալու ` ողջ օրը ստիպված եք լինելու կատարել պարտավորեցնող գործեր և շփվել ոչ այնքան հաճելի մարդկանց հետ: Ցանկացած փոքրիկ վեճ կարող է վերաճել մեծ սկանդալի, իսկ անզգույշ խոսքը ունենալ հեռուն գնացող հետևանքներ: Օրը հարուստ է վնասվածքներ ստանալու, թունավորվելու վտանգներով: