ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես դատապարտել է ռազմական էսկալացիան Ղարաբաղում և կոչ է արել Ադրբեջանին դադարեցնել իր ներկայիս ռազմական գործողությունը:Ի պատասխան այդ հայտարարության՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հետևյալ գրառում է արել.
«Մենք ցավում ենք Եվրամիության հայտարարության համար, որը միտումնավոր խեղաթյուրում է ռազմական վերջին էսկալացիայի պատճառները, ինչպես նաև Ադրբեջանի գործողությունները՝ դադարեցնելու հայկական զինված ուժերի անօրինական ռազմական գործողությունները Ադրբեջանի քաղաքացիական բնակչության և զինվորականների դեմ իր ինքնիշխան տարածքներում»։
Մասնավորոպես Ադրբեջանի Հանրապետությունը նշում է,որ հակաահաբեկչական միջոցառումները սկսվել են ՝ կանխելու հայկական զինված ուժերի կողմից հնարավոր լայնածավալ սադրանքները, որոնք, ի տարբերություն Եռակողմ հայտարարության, դեռ չեն վերացվել։
«Ադրբեջանը չի թիրախավորում հայ խաղաղ բնակիչներին, և այս առնչությամբ ցանկացած պնդում անհիմն է և անընդունելի»։
Ըստ հայտարարության՝ Ադրբեջանը չի թիրախավորում խաղաղ բնակչությանը, սակայն պատկերը ամբողջովին այլ է, վիրավորում ստացածների թվում հիմնականում երեխաներ են, կան նաև զոհեր, որոնք խաղաղ բնակիչներ են:
Կադրերում ակնհայտ երևում է հակառակորդի կողմից թիրախավորված խաղաղ բնակիչների տներն ու մեքենաները: Բնակիչներն անգամ ապաստարաններում ապահով չեն, քանի որ մենք գործ ունենք Ադրբեջանի նման պետության հետ:
Օֆելյա Հովհաննիսյան