![](https://armlur.am/wp-content/uploads/2023/09/384339319_709793131184117_2418424293588036369_n.jpg)
Սեպտեմբերի 28-ի ժամը 14:00-ի դրությամբ ՀՀ սահմանը հատած բռնի տեղահանվածների թիվը կազմում է 70 500 անձ: Նրանցից մոտ 50 866-ը հաշվառված է: Այդ մասին հումանիտար կենտրոնի աշխատանքները ներկայացնող ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ Ստեփանակերտում գտնվող և սեփական փոխադրամիջոցներ չունեցող քաղաքացիներին տեղափոխելու համար են քայլեր ձեռնարկվել: Այս պահին Գորիսում մոտ 35 մեծ ավտոբուսներ են տեղակայված, և երբ երթևեկի ինտենսիվությունը թեթևանա, դրանք կկարողանան մեկնել հետադարձ ուղղությամբ՝ դեպի Ստեփանակերտ: