Հայ լրագրողները Լուցկում գրավեցին երրորդ տեղը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի լրագրողների ֆուտբոլային թիմը գրավեց երրորդ մրցանակային տեղը մասնակցելով Լուցկ քաղաքում անցկացվող ԶԼՄ-ների աշխատակիցների “Վոլին-2011” մինի-ֆուտբոլի 14-րդ միջազգային մրցաշարին։ Մրցումներում բացի հայ լրագրողներից մասնակցում են նաեւ Ռուսաստանի, Բելառուսի, Լիտվայի, Ուկրաինայի, Լեհաստաանի ԶԼՄ-ների թիմերը։ Երրորդ տեղի համար վճռական խաղում հայ լրագրողները հաղթեցին Լիտվայի գրչի վարպետներին 3։0 հաշվով՝ նվաճելով գավաթ եւ բրոնզե մեդալներ։ Առաջին տեղը մրցաշարում գրավեց Բելոռուսիան, երկրորդը՝ Ուկրաինան։ Մրցումները տեղի ունեցան նոյեմբերի 4-6 Ուկրաինայի Վոլինի շրջանի պետական ադմինիստրացիայի ղեկավար Բորիս Կլիմչուկի աջակցությամբ։Իսկ հայ լրագրողները մեկնել էին Լուցկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո:Ֆուտբոլին նվիրվածության համար եւ իր 50-ամյակի հոբելյանի կապակցությամբ մրցաշարում հատուկ մրցանակի արժանացավ Հայաստանի լրագրողների թիմի ավագ Տիգրան Հովհաննիսյանը: Մրցաշարում հայ լրագրողները հայտնվել էին ուշադրության կենտրոնոււմ՝ Վոլինի շրջանի հեռուստաընկերությունը հայ գրչի վարպետների թիմի ավագին հրավիրել էին իրենց ստոււդիա հարցազրույցի, բազմաթիվ ուկրաինական լրատվամիջոցներ իրենց նյութերում անդրադարձան հայ լրագրողների մասնակցությանը մրցաշարին։ Հայ լրագրողները ջերմ ընդունելության արժանացան նաեւ Լուցկ քաղաքի հայ համայքի կողմից, որոնք կազմակերպել էին հայկական թիմի համար հատուկ ընդունելություն։Հայաստանի լրագրողների թիմը 1999 թվականից մասնակցել է /բացի 2000 թվականին Բաքվում տեղի ունեցած/, բոլոր ԱՊՀ երկրների լրագրողների ֆուտբոլային մրցաշարերին ՝ Սանկտ-Պետերբուրգում, Քիշինեւում, Երեւանում, Սոչիում, Մոսկվայում, Օդեսայում, Բրյանսկում, Դրուսկինինկայում եւ 2009-ին Ստեփանակերտում։ Այդ ընթացքում հայկական թիմը մեկ անգամ դարձել է  չեմպիոն, չորս անգամ բրոնզե մեդալակիր։ 




Լրահոս