ՀՀ ՊՆ -ն չի ժխտել Ադրբեջանի ռազմական ղեկավարությանը գաղտնալսելու մասին տեղեկատվությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է այն տեղեկատվությունը, թե հայկական հետախուզությունը գաղտնալսել է Ադրբեջանի բարձրագույն հրամկազմին, տեղեկացնում է Regnum լրատվական գործակալությունը:

Այսօր գործակալության թղթակցի հետ զրույցում Հայաստանի ՊՆ-ի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ բանակի մարտունակության բարձրացման գործընթացը կրում է բազմապրոֆիլ բնույթ: Սրանից առաջ ադրբեջանական Minval.az պորտալը հայտնել էր, որ ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը Facebook-ի իր էջում գրել է, որ Երևանում «լսել» են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ու ՊՆ-ի ղեկավար կազմի և ճակատամերձ գոտու զորամասերի հրամանատարների հետ կարևոր խորհրդակցության բոլոր մանրամասները: Ջաֆարովի խոսքերով՝ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սովորաբար իմանում է ճակատամերձ խորհրդակցությունների բովանդակության մասին և ամենայն մանրամասնությամբ դրանք զեկուցում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Ջաֆարովն ընդգծել է, որ հայկական կողմը բջջային հեռախոսի օգնությամբ ձայնագրել է ողջ խորհրդաժողովը և վերծանել է այն: Ջաֆարովը հավելել է, որ Հասանովը դրանից հետո կարգադրել է ծառայության ժամանակ այլևս չօգտագործել բջջային հեռախոսներ:




Լրահոս