151 արցախցի դեռ հիվանդանոցում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավելանում է Արցախից բռնի տեղահանված այն մարդկանց թիվը, որոնք արդեն իսկ կցագրվել են պոլիկլինիկաներին և ամբուլատորիաներին: Առողջապահության նախարարության փոխանցած տվյալներով՝ այս թիվը կազմում է շուրջ 41 հազար: Այդ մասին այսօր նշել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

«Ցանկանում եմ ընդգծել, որ այս պահի դրությամբ ՀՀ տարբեր առողջապահական հաստատություններում 151 անձ շարունակում է բուժումը։ Դրական ցուցանիշով՝ լավացումով, նախորդ շաբաթների ընթացքում արդեն 100 անձ դուրս է գրվել և շարունակում է գտնվել բժիշկների հսկողության ներքո»,- նշել է նա։

Նա նաև նշել է, որ Արցախից բռնի տեղահանվածների ընտանիքներում՝ Երևանում և մարզերում, 88 երեխա է ծնվել:




Լրահոս