Իլհամ Ալիևը շնորհավորել է էրդողանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ.

«Որպես եղբայրական երկիր՝ մենք մեծ հպարտություն և ուրախություն ենք ապրում՝ տեսնելով, թե ինչպես է ժամանակակից Թուրքիան օրեցօր հզորանում, իր արժանի տեղը գրավում ամենազարգացած երկրների շարքում։

Ադրբեջանական ժողովրդի ազգային առաջնորդ Հեյդար Ալիևի հայտարարությունը՝ «մեկ ազգ, երկու պետություն», արտահայտում է մեր ժողովուրդների եղբայրությունը, միասնությունն ու համերաշխությունը և արտացոլում է մեր երկկողմ հարաբերությունների իրական բնույթը»,- նշվում է Ալիևի շնորհավորական ուղերձում:




Լրահոս