Գազայի հատվածում հազարավոր ծանր վիրավորված քաղաքացիական անձինք այլևս չեն կարող մուտք գործել հիվանդանոցներ, անկլավում գտնվող բժշկական հաստատությունները թիրախավորելը կհանգեցնի անթույլատրելի մարդկային կորուստների, ասվում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) մամուլի հաղորդագրության մեջ։
«Քանի որ Գազայում հումանիտար իրավիճակն արագորեն վատանում է, ԿԽՄԿ-ն կողմերին կոչ է անում կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները և անել ամեն ինչ՝ խուսափելու բժշկական հաստատություններին, մեքենաներին և անձնակազմին որևէ վնաս հասցնելուց: Հազարավոր ծանր վիրավորված քաղաքացիական անձինք այլևս հասանելիություն չունեն հիվանդանոցներ, որոնք չեն կարողանում աշխատել վնասների և դեղերի պակասի պատճառով»,- ասվում է փաստաթղթում։