Դերասանուհի, բլոգգեր Լիանա Վանոյանը, ով հանդիսատեսին հայտնի դարձավ մի շարք սիթքոմներից եւ ինստագրամյան իր էջում հրապարակված հումորային հոլովակներից, հետեւորդներին հայտնել է, որ 35 կգ քաշ է կորցրել:
«Այսօր լրացավ -35 կգ
իմ կյանքի փոքրիկ ճանապարհը. թվում է՝ շատ հեշտ էր, բայց չէ, շատ բարդ էր: Վիրահատությունը օգնեց ինձ արժեւորել իմ առողջությունը, հրաշալի է, երբ կյանքդ փոխվում է»,- ինստագրամյան իր էջում հրապարակված հոլովակին կից գրել է Լիանան:
Հոլովակը կիսվելով իր էջի սթորի բաժնում՝ Լիանա Վանոյանը նշել է, որ կիսվում է մոտիվացիայի աղբյուրով:
Հավելենք, որ դերասանուհին այժմ Դուբայում է:
Մ.Ղ.