Հայտնիներն աջակցում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արվեստի ու մշակույթի 86 ռուսաստանցի գործիչներ իրենց աջակցությունն են հայտնել Ուկրաինայում և Ղրիմում ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականությանը. հայտնում է «Դոժդ» հեռուստաընկերությունը:

Նրանք բաց նամակ են հրապարակել ՌԴ Մշակույթի նախարարության կայքում, որի տակ ստորագրել է 86 գործիչ: Նրանց թվում են այնպիսի անուններ, ինչպիսիք են՝ Նադեժդա Բաբկինա, Յուրի Բաշմետ, Ֆյոդոր Բոնդարչուկ, Սերգեյ Բեզռուկով, Միխայիլ Բոյարսկի, Օլեգ Գազմանով, Բորիս Գրաչևսկի, Լև Լեշչենկն, Պավել Լունգին, Վլադիմիր Սպիվակով, Օլեգ Տաբակով, Գենադի Խազանով, Զուրաբ Ծերեթելի, Կարեն Շահնազարով և այլք:

«Այս օրերին, երբ որոշվում է Ղրիմի ու մեր հայրենակիցների ճակատագիրը, Ռուսաստանի մշակույթի գործիչները չեն կարող սառնասիրտ և անտարբեր դիտորդներ լինել… Մենք ցանկանում ենք, որ մեր ժողովուրդների ու մշակույթների ընդհանրությունն ամուր ապագա ունենա: Ուստի՝ մենք հստակորեն հայտարարում ենք Ուկրաինայի և Ղրիմի հարցով Ռուսաստանի Դաշնության նախագահի դիրքորոշմանը մեր աջակցությունը»,-ասված է նամակում:




Լրահոս