Շանթ Հարությունյանի գործով քննչական գործողություն չի կատարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային միացյալ նախաձեռնության ղեկավար, 2013 թվականի նոյեմբերի 5-ի գործով քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի նախկին կինը` Ռուզաննա Բադալյանը, Armlur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ նախաքննությունը մարտի 5-ի նիստին ևս երկու ամսով երկարաձգվեց, ու այս ամբողջ ընթացքում քննչական ոչ մի գործողություն չի իրականացվել:

«Ինձ թվում է` դա քաղաքական հետապնդում է: Հազարավոր մարդիկ են տեսել բախումները, բայց նախաքննության ընթացքն անիմաստ երկարում է: Իրենք պարզապես ոչինչ չունեն ասելու կամ ապացուցելու, և այդ հոդվածներն էլ չեն կարողանում հաստատել տղաների վրա»,-ասաց Բադալյանը:

Քաղբանտարկալի նախկին կինը հայտնեց նաև, որ վերջին երկու ամսվա ընթացքում ընդամենը մի տեսաերիզ են ցույց տվել Շանթ Հարությունյանին՝ մատնանշելով դրա մեջ մի ոստիկանի և հարցնելով` արդյոք նա ծեծել է այդ ոստիկանին, թե՝ ոչ: Նա ասել է, որ իրենք պարզեն, և հրաժարվել է ցուցմունք տալ:

Բադալյանի փոխանցմամբ՝ Շանթ Հարությունյանը հրաժարվել է մասնակցել նաև վերջին դատավարությանը:

Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում Շանթ Հարությունյանն ու մի քանի համախոհներ բենզինով լի շշեր էին պայթեցրել, երբ ոստիկանները թույլ չէին տվել նրանց շարժվել Բաղրամյան պողոտա: Բախումների հետևանքով ավելի քան երկու տասնյակ մարդ բերման էր ենթարկվել:




Լրահոս