Մասնավոր ինքնաթիռը, որում եղել են ուղևորներ, բախվել է լեռանն ու կործանվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Rockwell Commander 112B մասնավոր ինքնաթիռը բախվել է Ավստրիայի Կասբերգ լեռանն ու կործանվել։ Այս մասին գրում է Aviation24.be պորտալը։

Դժբախտ պատահարը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ նոյեմբերի 25-ին, օդանավի հետ, որը թռչում էր Պրիբրամ (Չեխիա) – Մեդուլին (Խորվաթիա) երթուղով՝ առատ ձյան ժամանակ։

Հրատարակության տվյալներով՝ ինքնաթիռում չորս մարդ է եղել։ Ոչ օդաչուին, ոչ էլ ուղեւորներին չի հաջողվել փրկել։ Նշվում է, որ իրավապահները հետաքննություն են սկսել ինքնաթիռի կործանման պատճառների վերաբերյալ։




Լրահոս