«Ի՞նչ է, հայկական դրամը միայն կարող է սկե՞լ». Ն. Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ի այսօրվա նիստը բավական բուռն է անցնում: Պատճառը  ՀՀ կառավարության    օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի առաջարկն է, որը  վերաբերում է  ավտոմոբիլային  տրանսպորտի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելուն:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Արմեն Եղիազարյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է նախագիծը միայն տրասպորտի գների բարձրացում նախատեսում. « Դա ի՞նչ ուղերձ է, որ կառավարությունը հղում է հանրությանը, ի՞նչ է  բացի թանակացումից էժանացում չի՞ կարող լինել:  Բա ո”ւր մնացին այն խոստումները, թե  Մաքսային միություն մտնելու դեպքում kէժանանան ավտոպահաստեմասերն ու քսայուղերը: Ի՞նչ է, հայկական դրամը կարող է միայն արժեզրկվե՞լ, վառելիքաքսուկային նյութերը կարող են միայն թանկանա՞լ, պահեստամասերը կարող են թանկանա՞լ: Բա ի՞նչ եղավ դրամի լողացող քաղաքականությունը , այսինքն լողացող դրամը ձեր համար մենակ կարա սկի, չի կարա ջրի երեսին մնա»,-հարցրեց պատգամավորը:

Արմեն Եղիազարյանը նշեց, թե ինքը չէր ուզենա այս հարցում  քաղաքական  որևէ երանգ տեսնել: Ըստ նրա ՝ սա զուտ տնտեսական հարց է, որը հիմնավոր է բարձրացված:

Եղիազարյանը նաև հայտարարեց, որ միտում չկա սակագներն ավելացնելու, ցավալիորեն կյանքը ցույց է տվել, որ ֆինանսական քաղաքականությունն այնպես է կառուցված, որ գները որպես կանոն չեն իջնում:

Փաշինյանն արձագանքեց. «Եթե ընկերությունը մրցույթում հաղթող է ճանաչվում ու ասում է ` հինգ տարով 100 դրամով կիրականացնեմ ուղևորափոխադրում, ուրեմն ինքը պետք է կրի այդ ժամանակահատվածի ռիսկերը, հակառակ դեպքում թող հրաժարվի, նոր մրցույթ հայտարարվի, կարող է ուրիշ ընկերություն գալիս է 50 դամով է իրականացնում»,-ասաց նա։ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ իր հերթին արձագանքեց, որ հասկացավ, որ խնդիր կա և պետք է կազամկերպեն լսումներ ՝  հասկանալու խնդիրն ինչումն է։




Լրահոս