Մարտի 15-ին՝ շաբաթը օրը, «Դեմ եմ» նախաձեռնությունը և «Հեծանիվ+» ՀԿ կազմակերպում է իրազեկման և բողոքի երթ-ակցիա հեծանվաերթի միջոցով:
Տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Շաբաթ օրը՝ մարտի 15-ին ժամը 12:00–ին հեծանիվներով հավաքվում ենք Ազատության հրապարակում և միասին շարժվում դեպի Երևանի կենտրոնական փողոցներով, Հանրապետության հրապարակ և հետադարձ դեպի Ազատության հրապարակ:
Խնդրում ենք լինել ակտիվ և անպայման մասնակցել այս ակցիային, որի նպատակն է կրկին իրազեկել և մոտիվացնել մարդկանց կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ պայքարին միանալու համար:
Հեծանվաերթի ընթացքում հանրությանը բաժանվելու են թեմային առնչվող իրազեկման թռուցիկներ»: