“Ժողովուրդ”-ը գրում է. “Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգի միջեւ հեռակա մրցակցությունը շարունակվում է: Սերժ Սարգսյանը երեկ ներկա է գտնվել ՏԻՄ կազմավորման 15- ամյակի կապակցությամբ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած համերգին: Ու մինչ նա Քոչարյանի երբեմնի օգնական Արմեն Գեւորգյանի հետ վայելում էր համերգի հնչյունները, Ռոբերտ Քոչարյանի կայքը հրապարակել է, որ 2006թ. ՏԻՄ կազմավորման 10-ամյակի կապակցությամբ ՀՀ 12 համայնքապետեր արժանացել են “Անանիա Շիրակացի” մեդալների: Այլ կերպ ասած՝ Քոչարյանի թիմակիցները հասկացրել են, որ եթե Քոչարյանն առարկայապես է գնահատել համայնքապետերին, ապա նույնը չի արել Ս. Սարգսյանը”:
Ժողովուրդ. Սարգսյան-Քոչարյան վիրտուալ պայքար
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ