«Վեստան» տուգանվեց 15 միլիոնով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրենքի խախտման և անբարեխիղճ մրցակցության դրսևորման համար «Վեստա» ընկերության նկատմամբ կիրառվել է տուգանք` 15 մլն դրամի չափով:

ՏՄՊՊՀ հանձնաժողովի դիտարկմամբ` այս կամ այն հայտնի ընկերության պաշտոնական ներկայացուցիչ հանդիսանալու մասին հայտարարությունները միշտ չէ որ համապատասխանում են իրականությանը: Հատկապես կենցաղային տեխնիկայի վաճառքի ոլորտում ընկերությունները գովազդում են, որ իրենք որևէ հայտնի բրենդի պաշտոնական ներկայացուցիչն են Հայաստանում:

ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություն է իրականացրել այս ոլորտում և պարզել, որ նման հայտարարությունները հաճախ անհիմն են, մասնավորապես՝ ՏՄՊՊՀ «Պանասոնիկ», «Մասթըրքուք», «Զելմեր», «Արդո», «Ֆուջիթսու» և այլ բովանդակությամբ գովազդային վահանակներ են փակցված նաև «Վեստայի» վաճառակետերում:

Հանձնաժողովը ևս մեկ անգամ տեղեկացնում է, որ տնտեսվարողները պարտավոր են իրացնող ապրանքի վերաբերյալ սպառողին տրամադրել հավաստի և ամբողջական տեղեկատվություն:

 




Լրահոս