Իսրայելն առաջարկել է մեկշաբաթյա դադար Գազայի հատվածում՝ պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման կողմից պահվող շուրջ 35 պատանդների վերադարձի դիմաց։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներին։
Նրանց խոսքով՝ պատանդների վերադարձվող խմբի մեջ են լինելու մնացած կանայք, տարեցներն ու վիրավոր տղամարդիկ։
Հեռուստաալիքը չի հստակեցնում, թե ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչներն ինչպես են արձագանքել այս առաջարկին։
Երեքշաբթի օրը Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը հայտարարել է, որ հրեական պետությունը պատրաստ է ևս մեկ մարդասիրական դադարի Գազայում և լրացուցիչ օգնություն տրամադրելու անկլավի բնակչությանը՝ պատանդների ազատ արձակման դիմաց։