![](https://armlur.am/wp-content/uploads/2023/12/2020-07-31-c9202004-00ed-4c24-b8e9-a67bb6afd109.jpg)
Ավանդույթը չխախտելով՝ ArmLur.am-ը ներկայացնում է Հայաստանի իշխանական եւ քաղաքական գործիչների հորոսկոպը՝ քաղաքական ապագայի կանխատեսումներով:
ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյան- Կենդանակերպի նշանը՝ կույս
Իշխանության բոլոր հրահանգները հլու-հնազանդ կատարող եւ արդարացնող Ձեր կերպարն, իհարկե, ամենալուսաբանվածն է ԱԺ կայքում՝ հաշվի առնելով անձնական կապերն ու գործոնները: Բայց նախկին լրջությունը կորցրել եք 2023-ին: Պողոսները չեն գնահատում, մասնագետները չեն գնահատում, մնացել է միայն գործատուն: Աստղերը հուշում են Վիշապի տարում սուբյեկտիվիզմը, մարդկանց գործերը վատացնելու ձգտումները չափավորել եւ աշխատել օբյեկտիվ դաշտում, քանի որ ԱԺ-ից դուրս դեռ կյանք կա:
Եւ վերջում՝ հիշեցնենք, որ աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում: