Չխախտելով ավանդույթը՝ ներկայացնում ենք «Ժողովուրդ» օրաթերթի տարեկան աստղագուշակը, որի միջոցով փորձել ենք կանխատեսել քաղաքական գործիչների, պաշտոնյաների քաղաքական ապագան 2024 թվականի համար:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան-Կենդանակերպի նշանը՝ ջրհոս
2023-ը Ձեր համար անակնկալներով լի էր. պաշտոնական առաջխաղացում, ընդդիմախոսների չեզոքացում, տարիների չկատարված իդեաների գեներացում եւ, իհարկե, անձնական բարեկեցության ավելացում՝ բնականաբար, պետության միջոցներով: Աշխատանքային ժամերին եւ նույնիսկ տանը ստացվող գործնական հեռախոսազանգերը կշարունակեն ավելանալ, աշխատեք չլարվել տանը: Աստղերը հուշում են քաղաքական չեզոքություն պահպանել, քանի որ ակտիվությունը թիմի ներսում այնքան էլ չի խրախուսվում:
Միեւնույն է, կանաց լիդերության թեմայի մեջ ձեր ներգրավվածությունը առաջին տիկնոջ ձեռնարկումներում ցանկալի չէ: Թեեւ ծնվել է Վրաստանում, բայց աշխատեք Հայոց պատմություն, ազգային արժեքների եւ մեր ինքնությանն առնչվող հարցերում չհակառակվել ազգային նպատակներին. գլոբալիզացիան կկործանի մեզ, եթե տարրալուծվենք: Դուք՝ որպես պետական գերատեսչության ղեկավար, գնում եք սխալ ճանապարհով:
Եւ վերջում՝ հիշեցնենք, որ աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում: