Եղիշե Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Հաագայի դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությունը կգործուղվի Նիդեռլանդներ:

Նրա հետ միասին Նիդեռլանդներ կգործուղվեն նաև Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի միջպետական վեճերով ՀՀ շահերի պաշտպանության վարչության պետ Արամ Արամյանը և միջազգային արբիտրաժներում ու օտարերկրյա դատարաններում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչության պետ Քրիստինե Խանազադյանը։

Այցի նպատակն է 2024 թվականի հունվարի 10-13-ին մասնակցել Նիդերլանդների Թագավորությունում (Հաագա) Մշտական արբիտրաժային դատարանի կողմից համակարգվող միջպետական արբիտրաժային վեճի շրջանակներում առաջին ընթացակարգային լսումներին։

Էմմա Միքայելյան




Լրահոս