ՓԱԽՉՈՂ ՀԱՐՍՆԱՑՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 8-ին Նոյեմբերյան քաղաքում արտասովոր հարսանիք էր:  28-ամյա կինն  ամուսնանում էր 21-ամյա երիտասարդի հետ: Արտասովորն այն էր,որ հարսանեկան սպիտակ հանդերձ հագած աղջիկը մինչ այդ շուրջ 10 տարի ամուսնացած էր  Իջեւան քաղաքում եւ ուներ 3 զավակ: Իրավաբան ամուսինը, նրանից ամուսնալուծվելով, կարողացել էր դատարանում ապացուցել, որ ինքն ավելի լավ ծնող է, եւ  դատարանը երեք զավակների խնամքը հանձնել էր ամուսնուն: «Ազապ» տղայի հետ 28-ամյա աղջկա ամուսնությանը Նոյեմբերյանում շատերն էին թերահավատորեն վերաբերում, եւ հոռետես կանխագուշակումներն արդարացան: Ամուսնությունից 18 օր անց  աղջիկը, առանց հրաժեշտ տալու, «անգլիական ձեւով» լքեց նոր ամուսնուն` իր հետ տանելով նաեւ ստացած 3 ոսկե զարդերը: Գործին տեղյակ անձինք ասում են, որ Նոյեմբերյանի տարածաշրջանի գյուղերից մեկից սերված  աղջիկը հիմա Երեւանում է, Նոյեմբերյանի մի այլ գյուղի  բնակիչ, չամուսնացած մի ոստիկանի հետ, որի հետ սիրային կապի մեջ էր մինչեւ նոյեմբերյանցու հետ ամուսնանալը: Լավատեղյակներն ասում են, որ 21-ամյա նոյեմբերյանցու հետ աղջիկն ամուսնացել էր` ոստիկանին ապացուցելու համար, որ ինքը կարող է «ազապի» հետ ամուսնանալ: Այդ կերպ նա  ուզում է  դառնալ  չամուսնացած ոստիկանի կինը:




Լրահոս