Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական, արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիին հանդպում է ունեցել «Օրբելի» վերլուծական կենտրոնում. հայտնում է Հայաստանում ԻԻՀ դեսպանատան տելեգրամյան էջը։
Նա իր ելույթում անդրադարձել է Իրան-Հայաստան պատմական և բարեկամական հարաբերություններին, դրանք ընդլայնելու՝ Իրանի վճռականությանը։
Նա ասել է, թե Իրանը պաշտպանում է տարածաշրջանի բոլոր երկրների անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և ոչ մի պարագայում չի ընդունում աշխարհագրական սահմանների փոփոխությունները:
Նրա խոսքով՝ Իրանը վճռական է՝ ընդլայնել Հայաստանի հետ պատմական և բարեկամական կապերը, և, որպես Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք տրանսպորտային երթուղիները միացնող հանգույց, պատրաստ է իր տնտեսական և գիտական ներուժն օգտագործել տարածաշրջանի զարգացմանն ու առաջընթացին ծառայելու համար:
Իրանի պաշտոնյայի այցը Հայաստան հաջորդում է նրա պարբերական այցերին տարածաշրջանի երկրներ, որի նպատակն է ուսումնասիրել ԻԻՀ ռազմավարությունները: