Վաղը ցերեկը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Քամին արեւմտյան` 20-25մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:
«Հայպետհիդրոմետ»-ի տվյալով՝ Երեւանում վաղը ցերեկը սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +2+4, վաղը ցերեկը՝ +14+16 աստիճան:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ -3-8, ցերեկը՝ +6+10,
Կոտայքում՝ գիշերը՝ -3-8, ցերեկը՝ +6+10,
Գեղարքունիքում՝ գիշերը՝ -3-8, ցերեկը՝ +6+10,
Լոռիում՝ գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +8+13,
Տավուշում՝ գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +11+16,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -3-8, ցերեկը՝ +6+10,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +10+15,
Արարատում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +13+17,
Արմավիրում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +13+17,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -3-8, ցերեկը՝ +6+10,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +13+17,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +13+18,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +10+13,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +10+15: