Իրանի Քերմանշահ քաղաքում ավարտվել է «2nd Taq-e Bostan Cup» շախմատի միջազգային մրցաշարը:
A խմբում գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը, 9 հնարավորից վաստակելով 6.5 միավոր, զբաղեցրել է երկրորդ տեղը, հաղորդում է ՀՇՖ-ի ֆեյսբուքյան էջը։
Վլադիմիր Շահինյանը վաստակել է 6 միավոր և զբաղեցրել 7-րդ տեղը։
Մրցաշարի B խմբում Ռադիկ Աբրահամյանը, 9 հնարավորից վաստակելով 7.5 միավոր, զբաղեցրել է երկրորդ տեղը: