ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սեփական բիզը գնաց իրեն ծակելու․ Անի Խաչատրյանը՝ Մարությանին մանդատից զրկելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ավագանին փետրվարի 7-ի արտահերթ նիստում կքննարկի ավագանու 5 ընդդիմադիր անդամներին մանդատից զրկելու հարցը:
Խոսքը Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի և ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունից՝ Սոնա Աղեկյանի, Զարուհի Փոստանջյանի, Գևորգ Ստեփանյանի և Նարինե Հայրապետյանի մասին է:

Երևանի ավագանու 5 անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման որոշման նախագծի հիմքում նիստերին նրանց բացակայությունն ու քվեարկություններին չմասնակցելն է։

ArmLur.am-ը Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը, որը նախագծի համահեղինակներից է նաև, նշում է՝ օրենքի պահանջն է, որ ավագանու նիստերից հաճախ բացակայած ու քվեարկություններին քիչ մասնակցած ավագանու անդամներն այևս չեն կարող նիստերին մասնակցել:

Անի Խաչատրյանը նաև հիշեցնում է՝ օրենքը հենց նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման ժամանակ է ուժի մեջ մտել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս