ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են՝ հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ:
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձրլեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Գորիս-Տաթև և Գորիս-Սիսիան ավտոճանապարհները փակ են (բուք է) բեռնատարների համար:
Վարդենյաց լեռնանցքը փակ է (բուք է) բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։