ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Բավրա-Կարմրավան, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը (բուք է), Աշոցքի տարածաշրջանի (բուք է) և Արփի լճի մոտակայքի միջհամայնքային ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ալագյազ-Ծիլքար (բուք է) ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար, իսկ Զառ-Սևաբերդ, Ջրաբեր-Ֆանտան, Կոտայք-Հատիս և Ամասիայի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

«Մեղրու սար» (ձյուն) և Շինուհայր-«Զանգեր» կոչվող հատվածներում, Ամասիայի և Ապարանի տարածաշրջաններում և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին բուք է։

Աշոցքի տարածաշրջանում գետնաբուք է։




Լրահոս