ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը գտնվում է Իսրայելում՝ բարձրաստիճան պաշտոնյաների հետ կարևոր բանակցություններ վարելու համար։ Թեման Գազայում ռազմական գործողությունների կայուն դադարեցման առաջարկն է՝ ՀԱՄԱՍ-ի կողմից հոկտեմբերի 7-ից պահվող պատանդներին ազատելու դիմաց:
Կատարի վարչապետի խոսքով՝ ՀԱՄԱՍ-ը «դրական» պատասխան է տվել այդ առաջարկին, սակայն քիչ մանրամասներ է հայտնել: Բլինքենն ասել է, որ Միացյալ Նահանգները ուսումնասիրում է ՀԱՄԱՍ-ի պատասխանը: