ՔՊ-ական պատգամավորները և «Հայաստան» խմբակցությունից Լիլիթ Գալստյանը կգործուղվեն Վիեննա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանից փետրվարի 19-24-ը ԱԺ պատվիրակություն կգործուղվի Վիեննա:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ պատվիրակության կազմում լինելու են ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, ԱԺ պատգամավորներ Սարգիս Խանդանյանը, Մարիա Կարապետյանը, Լիլիթ Մինասյանը, պատվիրակության կազմում կլինեն նաև ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Լիլիթ Գալստյանը:

ՀՀ ԱԺ պատվիրակությունը Վիեննայում կմասնակցի Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) ձմեռային նստաշրջանի աշխատանքներին:

Պատգամավորների գործուղման հետ կապված ծախսերը` ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը կկատարվի պետբյուջեի հաշվին:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս