Դերասանուհի և ռեժիսոր Աննա Հարությունյանը (Աննա Մաքսիմ) «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում նոր հրապարակում է արել:
Լուսանկարն արվել է «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի նկարահանման հրապարակում, որին կից ֆիլմի ռեժիսորը գրել է. «Մեծ երջանկություն է Բաբկենի պես Արտիստի հետ համագործակցելը»:
Հիշեցնենք, որ Աննա Հարությունյանը որպես ռեժիսոր նկարահանում է ծանրամարտիկ, Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանի կյանքի և սպորտային ուղու մասին պատմող «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը: Դերասանական կազմում են նաև Խորեն Լևոնյանը, Դավիթ Հակոբյանը, Մկրտիչ Արզումանյանը, Սոս Ջանիբեկյանը և այլոք: