Ժամանակին Հեյդար Ալիևի հետ էին համագործակցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ՀՀ անկախության կերտման ակունքներում կանգնած Աշոտ Մանուչարյանից armlur.am  լրատվականի թղթակիցը հետաքրքրվեց ` վիրավորական չէ արդյոք Մանուչարյանի համար այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կարծես թե իջավ ՀՀ առաջին նախագահի բարձունքից և վերածվեց Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակի:

Աշոտ Մանուչարյանի խոսքով ` քաղաքականությունը կոնկրետ ոլորտ է, որը կատեգորիաներ չի ճանաչում: «Տեր-Պետրոսյանը փորձում է անել այն, ինչը դրել է իր առջև: Նա փորձում է առաջացնել վերելքի ալիք ժողովրդի մեջ: Այլ հարց է, թե այդ ալիքն ինչ նպատակներով է օգտագործվելու»,- ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամը:

Մանուչարյանի խոսքով ` հասարակության մեջ վերելքի ալիքի բարձրացման համար  մեղադրել ՀՀ առաջին նախագահին տակտիկական  քայլերի համար, մասնավորապես ` նրան մեղադրել `ասելով ` այսպես խոսեցիր, այնպես խոսեցիր ՝  դա քաղաքական ուժերի քաշքշուկի արդյունք է, այլ ոչ թե Տեր-Պետրոսյանի արածի  ռեալ գնահատական:

-Այն, ճանաարհը, որով  Տեր-Պետրոսյանն ուզում է  հասնել իր նպատակին, Ձեզ համար ընդունելի՞ է: 

-Լևոն Տեր-Պետրոսյանի գործողությունները գնահատելու եմ ըստ նրա, թե ինչ հանգրվանի հասավ, թե այդ ընդվզումը ի՞նչ ձևով կազմակերպվեց, և Տեր-Պետրոսյանը հետագայում  ինչպես տնօրինեց  ստեղծված իրավիճակը:

-Պե՞տք է անտեսել, որ ՀԱԿ-ը համագործակցում է մի ուժի հետ, որը ժամանակին եղել է կոալիցիայի անդամ. այդ ուժի առաջնորդի թիկնազորի անդամներին մեղադրում են  մարտի մեկի սպանդին մասնակցելուհամար…

-Ժամանակին Հայաստանի ազգային անվտանգության  համակարգը համագործակցում էր Հեյդար Ալիևի հետ և գիտեք ` ինչերի համար էին մեղադրում:

Մանրամասները `  տեսանյութում:

Սոնա Դավթյան




Լրահոս