Արթուր Բաղդասարյանը տուգանվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՕԵԿ նախագահ, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի ընտանիքին պատկանող «Հայասի գրուպ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է կոնյակի արտադրությամբ, ՀՀ ԿԱ ՊԵԿ Ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասնագիտացված մաքսատան պետ Հ. Ստեփանյանի կողմից կրկնակի վարչական տուգանքի է ենթարկվել ՝  մաքսային օրենսդրության կանոնները խախտելու համար:

Սա «Հայասի գրուպ» ՍՊ ընկերության տնօրեն Պողոս Շահինյանին տուգանելու մասին երկրորդ որոշումն է. առաջին որոշումը կայացվել է այս տարվա փետրվարի 12-ին:

Փետրվարի 19-ին ՀՀ ՊԵԿ Ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասնագիտացված մաքսատան պետ Հ. Ստեփանյանը ևս մեկ որոշում է ստորագրել «Հայասի գրուպ» ՍՊԸ տնօրեն Պողոս Շահինյանին տուգանելու մասին: Այս երկորդ որոշման համար հիմք է հանդիսացել վրացական ակցիզների 22 հազար խմբաքանակից պակասող 4 հազար 737 հատի ոչնչացման փաստը: Այս դրվագով «Հայասի գրուպի» տնօրենը տուգանվել է 8 հազար 171 դրամով:

Վերոնշյալի շուրջ իրենց տեսակետն իմանալու համար Armlur.am-ը փորձեց կապ հաստատել Շահինյանի հետ, սակայն հնարավոր բոլոր հեռախոսահամարներն այլևս գոյություն չունեն: Իսկ ՕԵԿ մամուլի խոսնակ Արթուր Միսակյանն Armlur.am-ին հայտնեց, որ ՍՊԸ-ի հետ կապված ոչ մի հարցի պատասխանելու իրավասություն չունի:

Այսպիսով, գալիս ենք եզրահանգման, որ կամ «Հայասի գրուպ» ՍՊԸ-ն չի կարողանում ընկալել օրենքը, կամ ՀՀ ԿԱ ՊԵԿ Ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասնագիտացված մաքսատան պետ Հ. Ստեփանյանը կենտրոնացել է ՍՊԸ-ի վրա:




Լրահոս