Այսօր Մեծ Պահքի իններորդ օրն է. այն սկսվել է Բուն Բարեկենդանից հետո՝ փետրվարի 12-ին:
ArmLur.am-ը Ձեզ է ներկայացնում Պահքի ընթացքում թույլատրելի ճաշատեսակների և քաղցրեղենի բաղադրատոմսերի շարք:
Դդմով կրեմ-ապուր. մանր կտրատել 2 սոխ և տապակել 2 ճաշի գդալ ձիթապտղի ձեթի մեջ՝ առանց կարմրացնելու: Ավելացնել կեղված և կտրատած 1 կիլոգրամ դդում և եփել 8-ից 10-ը րոպե՝ մինչև դդմի կտորները սկսի ոսկեգույնել: Ավելացնել 800 մլ. բանջարեղանային արգանակ, աղ, պղպեղ և թողնել, որ ևս 10 րոպե եփվի: Արդեն եփված զանգվածը հարել՝ մինչև այն համասեռ զանգված դառնա:
Ապուրը մատուցելիս կարելի է ավելացնել չորահաց և սերմեր:
Բարի ախորժակ
Հուրի Բաղդասարյան