Այսօր Մեծ Պահքի տասնմեկերորդ օրն է. այն սկսվել է Բուն Բարեկենդանից հետո՝ փետրվարի 12-ին:
ArmLur.am-ը Ձեզ է ներկայացնում Պահքի ընթացքում թույլատրելի ճաշատեսակների և քաղցրեղենի բաղադրատոմսերի շարք:
Իչ. Խորը ամանի մեջ դնել 2 մեծ լոլիկ և վրան եռացրած ջուր ավելացնել, որպեսզի կեղևը փափկի: Այդ ընթացքում մանրացնել 2 միջին չափսի սոխ և ¼ բաժակ բուսական ձեթի մեջ տապակել՝ մինչև թեթև կարմրի:
Ապա վրան ավելացնել ջրից դուրս բերված, կեղված և մանր կտրտած լոլիկները, մանր կտրատած կանաչ պղպեղ և եփել 5 րոպե: Ապա ավելացնել 4-ից 5 ճաշի գդալ լոլիկի մածուկ, 2-ից 3 ճաշի գդալ կարմիր պղպեղի մածուկ, աղ՝ ըստ նախասիրության և լավ խառնել: Թանձրուկը պատրաստ լինելուց հետո կրակն անջատել և ավելացնել 1 բաժակ բլղուր, խառնել և թողնել, որ բլղուրը լավ ներծծի թանձրուկը:
Այն կարելի է ուտել թե՛ տաք, թե՛ սառը վիճակում՝ համադրելով թթվի հետ, իսկ ցանկության դեպքում ավելացնել նաև ազատքեղ(մաղադանոս):
Բարի ախորժակ
Հուրի Բաղդասարյան