ՖՈՏՈ. Նենց տպավորություն ա, որ թիրախավորել են Գեղարքունիքի մարզը. Մարտունիի բնակիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս Մարտունիում լարված իրավիճակ է: Մարտունեցիները փակել էին Երևան-Մարտունի ճանապարհը: Նրանք բողոքում են՝ ասելով՝ ծանուցում են ստացել, որ ըստ օրենքի՝ ՌԴ-ում արտագնա աշխատանքի գնացողները պետք է հարկվեն։

Արդեն Մարտունի մի քանի բնակիչներ ստացել են ծանուցումը, ինչը դարձել է հավելյալ վրդովմունքի պատճառը:

«Նենց տպավորություն ա, որ թիրախավորել են Գեղարքունիքի մարզը: Բոլորս էլ դեմ ենք, որովհետև համ ընդեղ հարկ վճարենք, համ ստեղ, էլ ինչի համար ենք մեր ընտանիքից կտրվում գնում, բայց որ չգնանք էլ ո՞նց ընտանիք պահենք»,-ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Մարտունիի բնակիչը:

Հիշեցնենք, որ Երեկ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը բողոքի ակցիա անող մարտունեցիներին հորդորել է խոպան չգնալ․ «Մի մեկնեք, բոլորին 300 հազար դրամով աշխատանք կտամ»։

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս