Հաղորդավարուհի Մերի Ներսիսյանը՝ հարկ վճարելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ ասել է, որ շոու-բիզնեսի ներկայացուցիչները պետք է վճարեն հարկերը:

Հաղորդավարուհի Մերի Ներսիսյանի սոցիալական էջում նկատել ենք, որ նա բավականին շատ գովազդներ է անում իր ինստագրամյան և ֆեյսբուքյան հարթակներում:

ArmLur.am-ը կապ հաստատեց հաղորդավարուհու հետ՝ հասկանալու համար՝ արդյո՞ք նա վճարում է հարկեր:

«Ես շոու-բիզնեսի մարդ չեմ, ես հաղորդավարուհի եմ, իսկ գովազնդների համար ԱՁ ունեմ շատ վաղուցվանից և ցանկացած գործարք, եթե այդ հարթականերում է, անում եմ ԱՁ-ով և հարկերը վճարում եմ շատ վաղուց, անգամ այդ ժամանակ այդ որոշումը չկար՝ գրեթե մեկ ու կես տարի արդեն»:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս