Հայ գործընկերներին փոխանցեցի 15 միլիոն եվրոյի ֆինանսավորման համաձայնագիրը. ԵՄ պաշտոնյա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում արդյունավետ քննարկումներ ունեցա Հայաստանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Տիգրան Խաչատրյանի հետ երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ մեր համատեղ ջանքերի շուրջ:

Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով նորանշանակ տնօրեն Ադրիեն Կիրալին:

«Հանդիպման ժամանակ փոխանցեցի ֆինանսավորման համաձայնագիրը, որը նախատեսում է 15 միլիոն եվրո հատկացնել փախստականներին բյուջետային աջակցության համար»,- նշել է պաշտոնյան։




Լրահոս