Այսօր Մեծ Պահքի քսաներեքերորդ օրն է. այն սկսվել է Բուն Բարեկենդանից հետո՝ փետրվարի 12-ին:
ArmLur.am-ը Ձեզ է ներկայացնում Պահքի ընթացքում թույլատրելի ճաշատեսակների և քաղցրեղենի բաղադրատոմսերի շարք, ինչպես նաև թույլատրելի սննդի և խմիչքի տեսակներ:
Խոշաֆ. Թարմ ծիրանով պատրաստելու դեպքում պետք է այն հարել (աղալ), իսկ ծիրանի չրով պատրաստելու դեպքում այն դնել խորը ամանի մեջ և վրան ավելացնել տաք ջուր ու թողնել 2-ից 3 ժամ, ապա դնել կրակի վրա և թողնել, որ մի փոքր եփվի: Ապա ծիրանին ավելացնել ըստ ցանկության նուշ, պիստակ, ընկույզ, չամիչ, տարբեր տեսակի չրեր՝ կտրատած և խառնել:
Հյուրասիրել սառը վիճակում:
Հուրի Բաղդասարյան