Լոս Անջելես այցի շրջանակներում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը Փասադենայում հանդիպել է կոնգրեսական Ջուդի Չուի հետ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի առջև ծառացած հումանիտար խնդիրների և դրանց հաղթահարման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականին ԱՄՆ կոնգրեսի և անձամբ իր՝ Հայաստանին աջակցելու համար, հույս հայտնելով, որ այն կլինի շարունակական: